Ֆրանսիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Խորվաթիային 4-2 հաշվով

1599

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի ընտրանուն 4-2 հաշվով և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Գոլերը խփեցին Մանջուկիչը՝ սեփական դարպասը, Պերիշիչը, Գրիզմանը՝ 11 մետրանոցով, Պոգբան, Մբապեն, Մանջուկիչը:

Ներկայացնենք ֆուտբոլի աշխարհի բոլոր չեմպիոններին, եզրափակիչ հանդիպումների արդյունքները և երկրները, որտեղ կայացել են առաջնությունները․

1930թ, Ուրուգվայ-Արգենտինա՝ 4-2, Ուրուգվայ

1934թ, Իտալիա-Չեխոսլովակիա՝ 2-1, Իտալիա

1938թ, Իտալիա-Հունգարիա՝4-2, Ֆրանսիա

1950թ, Ուրուգվայ-Բրազիլիա՝ 2-1, Բրազիլիա

1954թ, Գերմանիա-Հունգարիա՝ 3-2, Շվեյցարիա

1958թ, Բրազիլիա-Շվեդիա՝ 5-2, Շվեդիա

1962թ, Բրազիլիա-Չեխոսլովակիա՝ 3-1, Չիլի

1966թ, Անգլիա-Գերմանիա՝ 4-2, Անգլիա,

1970թ, Բրազիլիա-Իտալիա՝ 4-1, Մեքսիկա

1974թ, Գերմանիա-Հոլանդիա՝ 2-1, Գերմանիա

1978թ, Արգենտիան-Հոլանդիա՝ 3-1, Արգենտինա

1982թ, Իտալիա-Գերմանիա՝ 3-1, Իսպանիա

1986թ, Արգենտինա-Գերմանիա՝ 3-2, Մեքսիկա

1990թ, Գերմանիա-Արգենտինա՝ 1-0, Իտալիա

1994թ, Բրազիլիա-Իտալիա՝ 0-0, 11 մ․՝ 3-2, ԱՄՆ

1998թ, Ֆրանսիա-Բրազիլիա՝ 3-0, Ֆրանսիա

2002թ, Բրազիլիա-Գերմանիա՝ 2-0, Հարավային Կորեա-Ճապոնիա

2006թ, Իտալիա-Ֆրանսիա՝ 1-1, 11 մ․՝ 5-3, Գերմանիա

2010թ, Իսպանիա-Հոլանդիա՝ 1-0, ՀԱՀ

2014թ, Գերմանիա-Արգենտինա՝ 1-0, Բրազիլիա։