«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատան կառուցապատումը դադարեցվել է:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում:
Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով:
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/PalaisDeL%27Elys%C3%A9e.jpg/1024px-PalaisDeL%27Elys%C3%A9e.jpg)
Հայկական ժամանակը ներկայացրել է Օհանյանի կիսակառույց առանձնատան լուսանկարները.
Հայկական ժամանակը փորձել է կապ հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ճշտելու, թե ինչու է դադարեցվել առանձնատան շինարարությունը: Օհանյանը, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանել: