Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։
Պատվիրակության կազմում են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության և կրթության և գիտության նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը և Արայիկ Հարությունյանը։
Այսօր երեկոյան նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Մկրտիչ Կարապետյան, Բրյուսել
ՍիվիլՆեթ