Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն հանդիպումը, որը տևել է մոտ կես ժամ: Կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է Ազատությունը:
Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահը շնորհավորեց Հայաստանի վարչապետին թավշյա հեղափոխության հաջող ավարտի համար: