Քոչարյանը, Սերժը և Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով պետք է կանչվեն հարցաքննության

976

Մարտի 1-ի գործով նոր շրջադարձ և նոր քննություն է սկսվում։ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ կանչվել է հարցաքննության որպես վկա։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Վերջինս 2008-ի մարտի 1-ին եղել է իրադարձությունների կենտրոնում։ Մարտիրոսյանը կարծում է, որ Մարտի 1-ին տեղի է ունեցել իշխանության յուրացում հօգուտ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի, որը շարունակվել է տասը տարի։ Նա նաև նշում է, որ Մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված է եղել բանակը, ավելի հստակ՝ ստորաբաժանումներ Արցախից։