Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

786

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։