Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ հետևելով վերընտրվելուց հետո առաջին այցը Ադրբեջան կատարելու ավանդույթին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողանի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ հաղորդագրությունների, հանդիպմանն ընդգծվել են երկու երկրների «բարեկամական և եղբայրական» հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արխիվային լուսանկար, Բոսֆոր, Ստամբուլ