Երկու ամսում մոտ 42 մլն դոլար է հետ բերվել․ Նիկոլ Փաշինյան

2089

Կառավարության հուլիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկու ամսում վերականգնվել է մոտ 42 մլն դոլար։

«Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիս 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20,622 մլրդ դրամի վնաս կամ չվճարված հարկ, այսինքն՝ մոտ 42 մլն դոլար՝ երկու ամսում, որից կես ամիսը ծախսվել է կազմակերպչական աշխատանքների վրա»,- ասել է Փաշինյանը։