Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստան են վերադարձել 300 նորակոչիկներ

3455

Այսօր մեկնարկել է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում զորակոչին ներկա է եղել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, հաղորդում է Ա1 պլյուսը:

Դավթյանի խոսքով՝ արտերկրից վերադարձածներ շատ են զորակոչին:

«Նիկոլ Փաշինյանի կոչով վերադարձել են 300 երիտասարդներ: Նրանցից 156-ը նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են և պատրաստ են անցնել ծառայության»,- ասել է նա:

Արխիվային լուսանկար՝ Հայաստան-Նախիջևան սահման