Ֆրանսիա-Արգենտինա՝ 4-3. ֆրանսիացիները մտան 1/4, արգենտինացիները գնում են տուն

1093

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, Կազանում, դաշտ էին դուրս եկել Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի: Գոլերը խփեցին Գրիզմանը՝ 11 մետրանոցով, դի Մարիան, Մերկադոն, Պավարը, Մբապեն՝ 2 անգամ, Ագուերոն:

—-

Խմբային մրցաշարում, C ենթախմբում, Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ավստրալիային, 1-0՝ Պերուին, իսկ վերջին խաղում՝ 0-0 խաղացել Դանիայի հետ: Իր ենթախմբում Ֆրանսիան զբաղեցրել է առաջին տեղը:

Արգենտինայի ընտրանին D ենթախմբում 1-1 է խաղացել Իսլանդիայի հետ, 0-3 հաշվով՝ պարտվել Խորվաթիային, և 2-1 հաշվով հաղթել Նիգերիային: Իր ենթախմբում Արգենտինան զբաղեցրել է երկրորդ տեղը:

Արգենտինան աշխարհի կրկնակի չեմպիոն է՝ 1978 և 1986 թվականներին: 1978 թվականին առաջնությունն անց է կացվել Արգենտինայում, 1986-ինը՝ Մեքսիկայում: 1978-ին Արգենտինան եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է Հոլանդիային, իսկ 1986-ին՝ 3-2 հաշվով՝ Գերմանիային, այն ժամանակ՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն:

Ֆրանսիան աշխարհի չեմպիոն է դարձել մեկ անգամ՝ 1998-ին: Այդ առաջնությունն անց է կացվել Ֆրանսիայում: Եզրափակիչ խաղում Ֆրանսիան 3-0 հաշվով հաղթել է Բրազիլիային: