Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել «գյալմա»՝ եկվոր

6283

Արցախի հերոսը Արցախի խորհրդարանի՝ ծնունդով իջևանցի պատգամավորին անվանել է «եկվոր»

Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի միջև։

Համացանում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են տեղում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։

Հայկ Խանումյանը ծնունդով Իջևանից է, որը ունի Ստեփանակերտի գրանցում, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ։

Խանումյանին եկվոր անվանելուն արձագանքել է Ազգային վերածնունդ կուսակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․

«Հայաստանի Հանրապետությունից եկած ու Արցախի համար զոհվող զինվորներին նրանք եկվոր չեն անվանում, իսկ այն մարդիկ, որոնք եկել են այստեղ ապրելու ու արդարության համար պայքարելու, նրանց համար եկվոր են: Այ անբարոյականներ, դուք առանց այդ «եկվորների» ոչինչ ենք»: 

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը նույնպես քննադատել է Ժաննա Գալստյանին։ «Արցախում «հակահայաստանյան» ատելության քարոզը ծանրագույն հետևանքներով հղի հակապետական հանցագործություն է»,- Ֆեյսբուքում գրել է Քանանյանը։

ՍիվիլՆեթ