ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսված գործընթացներին։ Նա ասում է, որ երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փողոց են փակում, դա դեռ երաշխիք չէ, որ նրանք դառնալու են քաղաքացի և հասարակություն։ Հովհաննիսյանը չի կասկածում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց մյուս կողմից՝ անմիտ ընտրություններ, քանի որ չկա ընդդիմություն։ Այսօր նոր իշխանությունները կազմաքանդում են հինը, բայց մենք չգիտենք, թե ինչ մոդելի երկիր ենք կառուցում, նկատում է նա։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայաստանի քաղաքական միֆերը. Թաթուլ Հակոբյան, Արեգ Քոչինյան, Աղասի Թադևոսյան
🔹Ի՞նչ միֆեր էին ընկած 44 - օրյա պատերազմի հիմքում։
🔹Ի՞նչ միֆեր են շարունակում շրջանառվել մեր հասարակությունում անգամ պատերազմական աղետներից հետո։
🔹Ինչո՞վ է հասարակական - քաղաքական դաշտում...
Հայաստանի համար պարտությունը եղավ ցավ, բայց ոչ՝ դաս. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, «Ալիք Մեդիա»-ի սյունակագիր Վարդան Հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանի համար: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր...
Հայերը Ուկրաինայի պատերազմում. Գարս Խաչատրյան
Թատերական ռեժիսոր Գարս Խաչատրյանը ուկրաինական ներխուժումից հետո ավելի քան տասն անգամ եղել է Ուկրաինայում, նկարահանումներ արել, շրջել երկրի տարածքով մեկ, զրուցել շարքային քաղաքացիների և...
Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը, 11 նոյեմբեր, 1991թ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը Գերագույնխորհրդի հատուկ նիստում։
Հայլուր. Տիգրան Նաղդալյան