Ռուսաստանը պետք է վերադառնա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով

836

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ասել է․ 

Ռուսաստանը պե’տք է հետ վերադառնա ԵԽԽՎ: Կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր և հովանավորվում են մյուսները: Ռուսաստանը եվրոպական և գլոբալ քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր է և անարդյունավետ է ԵԽԽՎ-ում քննարկումներ ունենալ Ռուսաստանի վերաբերյալ, առանց վերջինիս կարծիքը լսելու և մասնակցության: Իմ այսօրվա հայտարարությունը ԵԽԽՎ-ում վերաբերում էր անցյալից եկող այդ սխալ որոշումը վերանայելու անհրաժեշտությանը: Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից այդ հարցում կարող է ԵԽԽՎ-ում օգտակար կամրջի դեր ունենալ: