Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով և ազատ արձակվել

1041

Ոստիկանությունը բերման է ենթարկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:

«Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- «Արմենպրես»-ին ասել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Կարճ ժամանակ անց Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից։ Այս մասին «Ազատությանն» ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանը ասել է, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։