Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը՝ «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ». ՀՀԿ

1916

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ» է որակում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), հաղորդում է Ազատությունը:

ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը, կուսակցության պնդմամբ, տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

ՀՀԿ-ն կոչ է անում դատախազությանը «իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար»:

Ենթադրելով, որ «այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ», Հանրապետականը ամփոփում է. – «Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար»:

Արխիվային լուսանկար

https://www.aniarc.am/2018/06/16/manvel-grigoryan-arrested/