«Հուսամ՝ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները»․ Իլհամ Ալիև

739

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «չի կրկնի նախորդի սխալները»։

Ալիևը, մասնավորապես, ասել է․ «Հուսամ՝ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կկատարի լուրջ աշխատանք ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ, և մեկնարկ կտրվի իրական, այլ ոչ թե հանուն իմիտացիայի բանակցային գործընթացի։ Այսպիսով՝ հարցը կարող է լուծում գտնել, և Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք դա ցանկանում ենք, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման մոտեցումների մասին ավելի մանրամասն Թաթուլ Հակոբյանի հոդվածում 

«Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ». Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման մոտեցումները