Ցուցարարները՝ Բակո Սահակյանին. ազատել բեսպրեդելի մթնոլորտի մեղավոր նախարարներին

1675

Այսօր, հունիսի 3-ին, երեկոյան կողմ Ստեփանակերտում ցուցարարներին են մոտեցել Արցախի պետնախարար Արա Հարությունյանը և Աժ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Ցուցարարները առանձին հանդիպում են ունեցել պետնախարարի հետ՝ պահանջելով Արցախի ոստիկանապետի և անվտանգության ղեկավարի հրաժարականը: Ըստ ցույցի ղեկավարների՝ Հարությունյանը ասել է, որ դա իր իրավասություններից դուրս է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և հարցը քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի, Նարեկ Հայրյանի և Նժդեհ Խաչատրյանի ռեպորտաժը Ստեփանակերտից: