Հայկական հեղափոխությունը մտել է Ջավախքի ամեն ընտանիք. Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան

1049

Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մայիսի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրեց հայաբնակ Ջավախքում: Նա կանգառներ տվեց Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, ապա՝ Փոկայում, Սաթխայում, Նինոծմինդայում և Ախալքալաքում, որտեղ Հայաստանի վարչապետին դիմավորելու և ողջունելու էին դուրս գալիս հազարավոր մարդիկ: Ախալքալաքում Փաշինյանը և Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն ելույթներ ունեցան տեղի մշակույթի պալատում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի և Արմեն Մկրյանի ռեպորտաժը: