Հայաստանն ու Վրաստանը, որպես ինքնիշխան երկրներ, պետք է իրենց շահերը սպասարկեն. Փաշինյան

1436

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրացի գործընկերոջ հետ, մամուլի համար իր հայտարարությունում նշեց, որ իր համար մեծ պատիվ է առաջին այցը կատարել Վրաստան, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ դեր։

Փաշինյանի խոսքով՝ «որպես լրագրող և Աժ պատգամավոր և հիմա՝ վարչապետ» ամեն ինչ արել է հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու համար»։

Վարչապետը շեշտեց՝ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և պետք է ավելի խորանան։

«Մենք պետք է հայ-վրացական պոզիտիվ հարաբերություննների մթնոլորտը վերածենք կոնկրետ արդյունքների։ Այդ հարաբերություններում չկան չլուծվող խնդիրներ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ եկել է Վրաստան կոնկրետ հեռանկարներ քննարկելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Նրա համոզմամբ՝ որպես ինքնիշխան երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը պետք է իրենց շահերը սպասարկեն։