Մատաղիս-Թալիշ ճանապարհի համար՝ 1.3 միլիոն դոլար նվիրատվության խոստում Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյաններից

2701

2018 թվականի նոյեմբերին տեղի ունենալիք Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքին ընդառաջ Համահայկական հիմնադրամն արդեն ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։

Արցախ կատարած այցի ընթացքում իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները, տեսնելով Մատաղիս-Թալիշ ճանապարհի անմխիթար վիճակը, որոշում են կայացրել 1 մլն 300 հազար դոլար նվիրաբերել ճանապարհի մի հատվածի կառուցման համար։

Հարցը քննարկվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ։ 

Սա իրանահայ բարերարների առաջին նվիրատվությունը չէ, ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ: