Իլհամ Ալիևը Նախիջևանից է սպառնում

1873

«Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունները՝ այդ թվում երկար հեռահարության հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախները»,- Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ազատությունը:

Ալիևն ասել է, որ Նախիջևանի բանակն այսօր հզոր է և ունակ է ոչ միայն կասեցնելու թշնամու սադրանքները, այլև հաջողությամբ իրականացնել հակահարձակման գործողություններ: