«Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»

1466

Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է Ազատությունը:

Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հաստատություններին` Հասանովը նշել է. «Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողություններին»:

Զաքիր Հասանովը նաև հանձնարարել է իր ենթականերին «վերահսկել հակառակորդի գործողությունները ճակատային գծում և թիկունքում` վճռականորեն կանխելով բոլոր տեսակի սադրանքները», հաղորդում է «Թուրան» գործակալությունը: