«Բարի երթ, ձեր ցավը տանեմ». Արմեն Դարբինյանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին

2497

Հայաստանի նախկին վարչապետ (1998-1999) Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նոր կառավարության կազմին.

«Այս անգամ պիտի ողջունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ կառավարության կազմի հետ կապված: Բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեպք/դեմքերից մնացյալը ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, Քաղաքացի տեսակն են: Բարի երթ, ձեր ցավը տանեմ: Այսուհետ ցանկացած փորձ և/կամ գիտելիք ունեցող մարդու քաղաքացիական պարտքն է ձեր կողքին և թիկունքում լինելը: Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք»: