Փաշինյանն ընդունել է Վաչե Գաբրիելյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարին և ՊԵԿ նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:
ԱԱԾ տնօրենը վարչապետին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:
Վարչապետի կայքի հաղորդմամբ՝ Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները: