Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Իր ուղերձում Վրաստանի վարչապետը գրել է, որ «Վրաստանը հաստատապես աջակցում եւ կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին»։
«Կարծում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը էլ ավելի կխորանան,- ասված է ուղերձում։
Ի դեպ, Սերժ Սարգսյանին առաջիններից շնորհավորել էր նաև Կվիրիկաշվիլին: