Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Փաշինյանին

1223

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը», – Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում:

Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը:

«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից», – ասված է Մեդվեդևի ուղերձում: