Սերժ Սարգսյանի քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվել

4307

Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայանում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

Ըստ պաշտպանական կողմի, նա անհիմն է գտնվում կալանքի տակ՝ իր քաղաքական հայացքների համար։

Պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում և Անդրիաս Ղուկասյանը անհապաղ պետք է ազատ արձակվի։

Նրա պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց. «Ազատվել ենք դահիճ նախագահից, դահիճ իշխանություններից, ուստի դատավոր Վարդան Գրիգորյանը կարող է դառնալ այն մարդը, ով նախադեպ կստեղծի և քաղաքական հայացքների համար դատապարտված անձին ազատ կարձակի»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ չեն վերացել Անդրիաս Ղոիկասյանի խափան միջոցը փոխելու հիմքերը։

Այդ հայտարարությունից հետո դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, ներկաները ամոթանքներ հնչեցրին դատախազի հասցեին։

Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, խափանման միջոցի վերաբերյլա որոշում կայացնելու համար։

Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտարարեց, որ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվում։

Ա1 Պլյուս