Աղվան Վարդանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

1288

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Այս մաիսն տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությունից․

«Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը, հակառակ ՀՅԴ խմբակցության որոշմանը՝ կողմ քվերակել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, չքվեարկեց։

Արխիվային լուսանկար