Վլադիմիր Կարապետյանի կոչը Հայաստանի դիվանագետներին

2871

Դիմում եմ դիվնագետ գործընկերներիս,

Կրկին ժողովուրդը դրսում է, փոխելով ներքաղաքական ստատուս-քվոն և ճանաչելի դարձնելով մեր երկիրը ողջ աշխարհին:

Ծավալվող գործընթացի արդյունքում ձեզանից շատերին նշանակած անձնավորությունը այլևս իշխանության չէ. հասկանալով պահի լրջությունը Ս. Սարգսյանը հրաժարական տվեց և ընդունեց սխալը:

Հայաստանը ցավոք չունի այն մշակույթը, որ քաղաքական թիմի անդամները, այդ թվում քաղաքական նկատառումներով նշանակված բարձրաստիճան դիվանագետները ընդունեն համապատասխան քաղաքական որոշում:

Սակայն այսօր, երբ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի կողմից, հակառակ իրենց առաջնորդի քայլի, իշխանությանը կառչելու փորձերը հարված են մեր երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, կարող են խաթարել միջազգային վարկը:

Մենք, դիվանագետներս դա ավելի սուր ենք պատկերացնում և հասկանում խորությամբ:

Հայաստանը թուլացնելու ընթացքը կասեցնելու համար կարիք կա սթափ խոսքի և ճշգրիտ գնահատականի:

Մենք, իհարկե, կարող ենք պատսպարվել պետության համար ծառայողի թաքստոցի տակ և չտեսնելու տանք այն, ինչ կատարվում է Հայաստանում, սակայն ես կարծում եմ, որ ժամանակն է արձագանքել ժողովրդի զարթոնքին և տալ գնահատական ստեղծված իրավիճակին:

Վլադիմիր Կարապետյան, Ֆեյսբուք

Հայկական հեղափոխության մեջ չկա օտար ենթատեքստ. Վլադիմիր Կարապետյան