Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջը ռեկորդներ է սահմանում

1872

Այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջը ամենից շատ դիտվող և մեջբերվող աղբյուրներից է:

Ըստ էության, համաժողովրդական շարժման առաջնորդի էջը վերածվել է կարևոր և պահանջված լրատվամիջոցի:

Եթե մինչև մարտի 31-ը, երբ Փաշինյանը Գյումրիից նախաձեռնեց ԻՄ ՔԱՅԼը, նրա էջին հետևում էր 60 հազար մարդ, ապա այսօր՝ մայիսի 2-ին այդ թիվը հասնում է 260 հազարի:

Այսօր Հայաստանում Փաշինյանի էջը ամենից արագ զարգացողն է:

Մի քանի օրինակ.

Երեկ երեկոյան Փաշինյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում կիսվել է 2381 անգամ:

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի լուսանկարը, որտեղ վերևից պատկերված է Հանրապետության հրապարակը մայիսի 1-ի երեկոյան, Փաշինյանի էջից կիսվել է 11283 անգամ

11684 անգամ կիսվել է Փաշինյանի էջում դրված՝ Հայկական ժամանակ օրաթերթում՝ 2001-ին նրա ստորագրած գրության լուսապատճենը: