Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

1156

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին։ Այս մասին նա հայտարարել է նախարարության դիմաց հավաքված մարդկանց ներկայությամբ։

Ամիրյանը մշակույթի նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին։

Ամիրյանը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ունեցել է ամենամտերիմ հարաբերություններ:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սա ՀՀ կառավարության առաջին նախարարի հրաժարականն է: