Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ճնշումներ են գործադրում պատգամավորների վրա․ Նիկոլ Փաշինյան

2890

Մայիսի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ճնշումներ են բանեցնում պատգամավորների վրա, որ նրանք չքվեարկեն “ժողովրդի թեկնածուի” օգտին։

Քոչարյանը և Սարգսյանը չեն հասկացել և շարունակում են չհասկանալ Հայաստանում հաստատված իրավիճակը, հայտարարեց Փաշինյանը։

Մի քանի այլ մեջբերումներ Փաշինյանի ելույթից․

Թվում էր՝ ՀՀԿ-ն սթափ կգնահատի իրավիճակը, կառաջնորդվի ժողովրդի շահերով, սակայն նա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է մուկն ու կատուն խաղալ ժողովրդի հետ։

Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը ուզում են գողանալ, դուրս եկեք փողոց, հեղեղեք Երևանի ու մյուս քաղաքների հրապարակներն ու փողոցները։

 

Արխիվային լուսանկար