Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որոշել են տապալել վարչապետի ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

1548

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1֊ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։

«Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊ կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։

«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը, նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ ֊ «Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։

Ա1 Պլյուս