Կարեն Կարապետյանի հանդիպումը Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի և Մոսկվայից ժամանած գործարարների հետ

2995

Անցնող հինգշաբթի գիշերը, ապրիլի 26-ին, Երևանում ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանի առանձնատանը տեղի է ունեցել խորհրդապահական հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և մեծահարուստ հայ գործարարների միջև:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Երևանի նախկին քաղաքապետ և նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև Մոսկվայից ժամանած ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը:

Այս հանդիպման մասին մենք տեղեկացանք կառավարությանը մոտ կանգնած աղբյուրից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:

ԱՆԻ կենտրոն

Արխիվային լուսանկար