«ՀՅ Դաշնակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց կարծում ենք, որ մեր երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունում 7 պատգամավոր է ընդգրկված:
ՀՅԴ-ն իշխանական կոալիցիան լքել է ապրիլի 25-ին: