Պուտինը անուղղակի աջակցում է Կարեն Կարապետյանին

2060

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

Телефонный разговор с исполняющим обязанности Премьер-министра Армении Кареном Карапетяном

Состоялся телефонный разговор Владимира Путина с исполняющим обязанности Премьер-министра Республики Армения Кареном Карапетяном.

Было подчёркнуто, что урегулирование кризисной ситуации в Армении должно происходить исключительно в правовом поле, в рамках действующей конституции и на основе результатов легитимных парламентских выборов, проведённых в апреле 2017 года. В данном контексте акцентирована важность намеченного на 1 мая 2018 года избрания парламентом Премьер-министра республики.

Արխիվային լուսանկար