ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը միանում է Նիկոլ Փաշինյանին

4224

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։

«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը:

Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:

Սա իմ անձնական որոշումն է»:
—-
2017-ի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն Տավուշի մարզում ստացել էր 9507 ձայն, որը կազմում է մարզի ընտրողների քվեների 13.07 տոկոսը: Դրանից 5274 ձայնը ստացել էր Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը: Այն ամենաբարձր ցուցանիշն է հանրապետության բոլոր ընտրատարածքներում ՀՅԴ տարածքային թեկնածուների մեջ: