ԱԺ-ում ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում և շուտով առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Նա նաև նշել է, որ ՀՀԿ-ն միասնական է այս հարցում:
Ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում պետք է առաջադրվի վարչապետի նոր թեկնածու: