Մասիս Մայիլյանը ընդունել է Աբխազիայի արտագործնախարար Դաուր Կովեին

768

Ապրիլի23-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Դաուր Կովեն կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով  նրան բեղմնավոր աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  2017 թ. Արցախի և Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: