Կարեն Կարապետյանը գնում է բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ

1156

Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։

Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Արխիվային լուսանկար