Արարատ Միրզոյան և Նիկոլ Փաշինյան․ Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

1658

Բերման ենթարկված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը իր և Նիկոլ Փաշինյանի անունից գրել է․

Լայն տարածման համար.

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ,

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց,

3. Ապակենտրոնացեք,

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը։