Սերժ Սարգսյանի գնացքը արդեն գնացել է․ Նիկոլ Փաշինյան

1752

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երեկոյան ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում։

Փաշինյանը Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներին՝ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՊՆ Վիգեն Սարգսյանին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին հորդորել է գնալ և Սերժ Սարգսյանին բացատրել, որ իր գնացքը գնացել է։ Թող հենց էսօր, էս երեկոյան հրաժարական տա Սերժ Սարգսյանը։ Նա չի կարող լինել Հայաստանի վարչապետ։

Թավշյա հեղափոխության հաղթանակը անկասելի, ասել է Փաշինյանը։