Ստեփան Դեմիրճյանը և ՀԺԿ-ն աջակցում են խաղաղ ցույցերի մասնակիցներին

1875

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ (ՀԺԿ) աջակցում է Երևանում և հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին:

Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի և հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է և ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը, որը պայքարի առաջին շարքում  է:

Մենք վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով: