Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները

3037

Ապրիլի 20-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում, բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը արձագանքել է իշխանությունների երկխոսության առաջարկին:

Փաշինյանը, նշել է.

Մենք ասում ենք՝ ինչ երկխոսություն, արդեն ուշ է, ուշ է՝ поезд ушел, բայց սա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որեւէ քննարկման։ Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ։

Ես ուզում եմ խոսել նաև այն մասին՝ ինչպես ենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները։

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։

3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն։

4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ-ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լուսանկարը՝ Հակոբ Մանուկյանի

Լուսանկարը՝ ապրիլի 19-ի հանրահավաքի

Ապրիլի 20-ի ելույթը ամբողջությամբ

Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ապրիլի 20-ի հանրահավաքում