«Անհանգիստ է Հայաստանը»․ Արամ Ա-ն մի քանի ժամով այցելում է Երևան

1520

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը գալիս է Երևան։ Երևան մեկնելուց առաջ նա հայտարարել է․

«Անհանգիստ ենք մենք՝ բոլորս։ Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է։ Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ մեր ժողովդրին հուզող խնդիրների նկատմամբ։ Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում պարզված տեսարանների ու երևույթների նկատմամբ»,- ասել է նա։