Մարտի 1-ի վտանգ, ժողովրդի վրա կրակելու վտանգ չկա՞․ հարց Նիկոլ Փաշինյանին

2018

Այսօր ՍիվիլՆեթը փողոցային ցույցերի և հանրահավաքների առաջնորդ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ վտա՞նգ չկա, որ կկրկնվի Մարտի 1-ը, իշխանությունները չե՞ն կրակի սեփական ժողովրդի վրա, ինչպես 10 տարի առաջ:

Փաշինյանը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանը զգում է, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, սակայն բռնության առիթ իրենք չենք տա։ Ի վիճակի ենք համբերատար, խաղաղ ու թավշյա հեղափոխություն իրականացնել, ասել է ընդդիմության առաջնորդը:

Սա ալիքաձև պրոցես է և լուծելու է Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հարցը, մաշվելուց չենք վախենում, ասել է Փաշինյանը:

Լուսանկարում՝ ապրիլի 17-ի բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած երթից