ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դեմ քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, գրում է Հայկական ժամանակը:
Այս մասին Զոհրաբյանը նշեց այսօր՝ ապրիլի 17-ին, Աժ նիստերի դահլիճ ներս մտնելուց առաջ: Նա նշեց, որ ԲՀԿ կուսակցությունը որոշել է, որ յուրաքանչյուր անդամ քվեարկելու է այնպես, ինչպես ուզում է:
«Կայացվել է որոշում քվեարկել ազատ, ես քվեարկելու եմ դեմ»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը վարչապետի միակ թեկնածուն է:
Արխիվային լուսանկար