Ես մնալու եմ այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

1753

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 14-ի երեկոյան ունեցած իր ելույթում ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով փաստացի ղեկավարում է Սերժ Սարգսյանի վերադարձը կանխելու փողոցային պայքարը, ասել է, որ ժողովրդական շարժմանը միացել են և իրենց աջակցությունը հայտնել նախկին արտգործնախարար  Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ԱԻՄ-ը և նրա առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Նոր ժամանակներ կուսակցությունը և նրա առաջնորդ Արամ Կարապետյանը, Ազգային համաձայնության ղեկավար Արամ Հարությունյանը, Միավորված կոմունիստական կուսակցությունը:

«Այս հրապարակում մենք կունենանք համերաշխություն՝ մինուս Սերժ Սարգսյան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին կոչ անելով առաջիկա օրերին շրջափակել Ազգային ժողովի շենքը, որպեսզի Սերժ Սարգսյանը և մյուսները չկարողանան մուտք գործել:

«Մենք անցնելու ենք ոստիկանական պատնեշները` առանց բռնության: Մենք պետք է ապահովենք, որ այս հրապարակը լինի լիքը, որպեսզի չլինի ոստիկանական գործողություն: Ես մնալում եմ այս հրապարակում»,- ասաց Փաշինյանը: