Գարեգին Բ-ն 5 կգ ոսկուց եզակի, բացառիկ էսքիզներով գավազան է նվեր ստացել Գարուն Քոչարյանից

5699
Անցյալ շաբաթ Ամենայն հայոց հայրապետն ընդունել էր ազգային բարերար, ռուսաստանաբնակ ոսկերիչ և գործարար Գարուն Քոչարյանին: Բարերարն իր տիկնոջ՝ Սոնյա Քոչարյանի հետ հայրապետական խորհրդանիշերով զարդարված նոր գավազան է նվիրել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Այն եզակի է, ստեղծվել է մեկ օրինակով և բացառիկ էսքիզներով: Նոր գավազանը Վեհափառի ձեռքին էր զատկական պատարագին: Այնուհետև այն իր տեղն է գրավել Մայր Աթոռում պահվող կաթողիկոսական գավազանների կողքին: