Լևոն Բարսեղյանը հաշվում է Սերժ Սարգսյանի օրերը. ՍիվիլՆեթ

1522

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ամեն առավոտ հիշեցնում է, թե քանի օր է մնում Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա շեշտում է՝ ապրիլի 10-ից Սարգսյանն այլևս նախագահ չի լինի, հետևաբար պատուհան է բացվում, որպեսզի կանխվի նրա վերադարձը իշխանության՝ արդեն վարչապետի պաշտոնում։